Սերգեյ Մովսիսյանի թիմը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակտ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 12, 2013 13:27

Ռուսաստանի առողջարանային Լոո քաղաքի մարզապալատում շարունակվում է շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությունը: 4-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմը ոչ-ոքի խաղաց «Մալախիտի» հետ` 3:3: Հետաքրքրական է, որ բոլոր պարտիաներում, այդ թվում և Սերգեյ Մովսիսյանի ու Ալեքսեյ Շիրովի, խաղաղ արդյունքներ արձանագրվեցին: Սանկտ Պետերբուրգի թիմը 16 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: 15 միավորով 2-րդ տեղում է«Յուգրան» , որը 3,5:2,5 հաշվով պարտության մատնեց «Նաշե նասլեդիե» թիմին:

Կրկին անհաջող խաղաց «Ատոմը», որը 1:5 հաշվով զիջեց «Ռոստովին»: «Ատոմին» միակ հաղթական միավորը պարգևեց Վահե Բաղդասարյան, որն առավելության հասավ  Սերգեյ Ազարովի նկատմամբ: Իսկ նրա թիմակիցներ Գեորգի Պողոսյանը, Գևորգ Հարությունյանը և Տիգրան Սիմոնյանը պարտվեցին:

«Պերսպեկտիվան» 0,5:5,5 հաշվով պարտվեց «Էկոնոմիստին»: «Պերսպեկտիվայի» կազմում առաջին խաղատախտակի վրա Արթուր Գաբրիելյանը զիջեց Վասիլի Իվանչուկին, իսկ Գոռ Հայրապետյանը 4-րդ խաղատախտակի վրա պարտվեց Անդրեյ Վոլոկիտինին: «Պերսպեկտիվան» 9 միավորով 14-րդ տեղում է, իսկ «Ատոմը» 4,5 միավորով նախավերջին`17-րդ հորիզոնականում է:

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply