Էլեկտրասյանը բախվելուց հետո «Դեյվու»-ն շրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 12, 2013 13:17
Ապրիլի 11-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթաշենի 3-րդ և 5-րդ փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 946 անգամ:





Facebook
Tweet This