Կապանում հետախուզվող քաղաքացուն բերման են ենթարկել Երևանի Աճառյան փողոցից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2013 13:10

Ապրիլի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Ավան թաղամասի Աճառյան փողոցից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Վարդան Ա.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 5-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության  և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վարդան Ա.-ն ձերբակալված է:


Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply