Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը երկամարտում 4-րդն է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 12, 2013 13:10Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը 77 կգ քաշայինների պայքարում երկամարտում ճանաչվել է 4-րդը` 346 (160+186) կգ: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուս Դմիտրի Խոմյակովը: Երկամարտի նրա արդյունքն է 351 (161+190) կգ:
Առաջնությանը Հայաստանից մասնակցում են նաև գերծանրքաշայիններ Գոռ Մինասյանը և Հայկ Հակոբյանը։