Անսթափ վարորդի ավտոմեքենան ընկել է առուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2013 12:56

Ապրիլի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին` Նոր Խարբերդ գյուղի մոտ,   «ՎԱԶ-2102»  մակնիշի ավտոմեքենան  դուրս  է եկել ճանապարհից և ընկել աջ կողմում գտնվող առուն:
Պատահարի հետևանքով ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply