ՃՏՊ Արցախի փողոցում, 31-ամյա ուղևորը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2013 12:52

Ապրիլի 11-ին, ժամը 06.30-ին, «Օպել»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Պատահարի  հետևանքով վարորդը  և  2  ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` 1982 թ. ծնված Հովհաննես Գևորգյանը, գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply