Հոկե՞յ, թե՞ ֆուտբոլ խաղալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 15, 2010 13:31

Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով սկսեց Երևանում մեկնարկած այս մարզաձևի աշխարհի առաջնության C դիվիզիոնի B խմբի մրցաշարը:

Մարզահամերգային համալիրում կայացած խաղում մեր հոկեյիստները 9:2 հաշվով պարտության մատնեցին Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականին: Հյուսիսային Կորեայի ընտրանին 22:1 հաշվով հաղթեց Մոնղոլիայի թիմին: Ինչ վերաբերում է մեր ընտրանու անցկացրած հանդիպմանը, ապա արդեն առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի հոկեյիստները 4 տափօղակ նետեցին մրցակցի դարպասը, սեփականն ընդունելով միայն 1-ը:  Սակայն տանտերերը, ձեռք բերածով չբավարարվելով, շարունակում էին ակտիվորեն գրոհել: Երկրորդ և երրորդ խաղափուլերն ավարտվեցին համապատասխանաբար  3:1, 2:0 հաշիվներով:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականի կազմում, հանդես են գալիս ամերիկյան ակումբներում խաղացող մեր մի շարք հայրենակիցներ: Ինչ խոսք, մարզասերների համար անականկալ էր մերոնց այս հաջողությունը մի մրցաձևում, որը հայերիս համար էկզոտիկ է համարվում:  Ու թեև Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականն աշխարհում ամենաուժեղը չէ, սակայն Հայաստանի ընտրանու հաղթանակը տպավորիչ է: Հեռու չգնանք, ասում ենք, որ ֆուտբոլ ունենք, բայց Հայաստանի այդ մարզաձևի ազգային հավաքականի հաղթանակը անգամ ամենթույլ երկրների ներկայացուցիչների նկատմաբ կասկածելի է: Սա ամենևին էլ չի նշանակում, թե  ֆուտբոլը մերոնք պետք է թարգեն և հոկեյ խաղան: Բայց մտածելու առիթներ կան:

Դիտվել է 1472 անգամ:
Print Friendly

Leave a Reply