Google-ը վիրտուալ կտակի ծառայություն է ստեղծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 11:40

Google-ը նոր ծառայություն է ստեղծել, որը հնարավորություն է տալիս օգտատիրոջը իր մահից հետո տնօրինելու իր ֆայլերը:

Նոր ծառայությունը թույլ կտա յուրաքանչյուրին որոշելու, թե իր մահից հետո ինչպես տնօրինվեն իր գրառումները:

“Կյանքը լի է անակնկալներով: Եվ մենք մի քիչ կօգնենք ձեզ նախապատրաստվել դրան: Ամեն դեպքում, ասեք մեզ, թե ինչ կարելի է անել ձեր նամակները, լուսանկարները, փաստաթղթերն ու այլ տվյալներ, եթե այլևս չօգտվեք դրանցից”,-ասվում է Google-ի պաշտոնական կայքում:

Դիտվել է 1571 անգամ:
Print Friendly

Leave a Reply