Քաղաքացին ընկել է գնացքի տակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2013 11:37

Ապրիլի 12-ին, ժամը 04.06-ին տեղեկություն է ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Նորագավիթ-Երևան ուղեմասի 3-րդ կմ-ում հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելիս ընթացող գնացքը հարվածել է Նորագավթի բնակիչ` 1932 թ. ծնված Ծ. Խաչատրյանին:

Փրկարարները ոտքով անցնելով մոտ 300 մ` Ծ. Խաչատրյանին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինիս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply