Ճապոնիայում ստեղծել են աշխարհի ամենաերկար մարգարտյա մանյակը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 12, 2013 11:25
Ճապոնական Օսակա քաղաքի ցուցահանդեսում ներկայացրել են աշխարհի ամենաերկար մանյակը` 222մ: Այն Գինեսի ռեկորդների վարկածով ամենաերկարն է ճանաչվել:
Մանյակը 28 հազար մարգարիտից է կազմված ու կշռում է 20 կգ:
Մանյակը պատրաստելու համար 3 ամիս է պահանջվել, իսկ մարգարիտների մեծ մասը անհատույց տրամադրել են տեղաբնակները և նույնիսկ զբոսաշրջիկները: Այդ պատճառով էլ, որոշվել է այն չվաճառել:
Ցուցահանդեսի կազմակերպիչները` Միե մարզի զբոսաշրջության ասոցիացիան, հույս ունի իր տարածաշրջանին ամրագրել ողջ աշխարհում մարգարտի գլխավոր արդյունահանողի ու արտադրողի կարգավիճակ: Նախորդ նմանատիպ ռեկորդը պատկանում է ճապոնացի ոսկերիչներին, Էխիմե մարզից.այդ մանյակի երկարությունը 187 մ էր:






Facebook
Tweet This
Email This Post
