Ձկնորսը մահացել է կուղբի հարձակումից, երբ Բելառուսի լճերից մեկի ափին փորձել է լուսանկարել նրան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 12, 2013 11:22
Իր ընկերների հետ ձկնորսության գնացած տղամարդը մահացել է կուղբի հարձակումից:
Տղամարդը իր ընկերների հետ Բելառուսի լճերից մեկի ափին է եղել, երբ նրանք նկատել են ջրային կաթնասունին:
Sky News-ի տեղեկություններով՝ երբ տղամարդը զգուշորեն մոտեցել է կենդանուն նրան նկարելու համար, կուղբը ճանկերով բռնել է նրան և սուր ատամները խրել տղամարդու ազդրի մեջ՝ վնասելով գլխավոր արյունատար անոթը:
Նրա ընկերները հուսահատ կերպով ցանկացել են կանգնեցնել վերքից ժայթքող արյունը, սակայն բրեստցի տղամարդը մահացել է:
Մասնագետները պնդում են, որ կուղբերը շատ հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, սակայն հարձակվողները սովորաբար կատաղած են լինում:
Ամերիկայի Փենսիլվանիա նահանգում 2011-2012թթ ընթացքում մարդկանց վրա կատաղությամբ վարակված կուղբերի մի շարք հարձակումներ են գրանցվել:
Կուղբերը համարվում են աշխարհի երկրորդ ամենամեծ կռծողները:






Facebook
Tweet This
Email This Post
