Թունիսին են վերադարձրել տապալված նախագահի հաշվից 29 մլն-ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 10:48

Թունիսի իշխանությունները ստացել են շուրջ 29 մլն դոլար երկրի տապալված նախագահ Զին Աբիդին Բեն Ալիի արտասահմանյան հաշիվներից:

Ինպես հայտնում է են պետական ԶԼՄ-ները, “Արաբական գարնան” ժամանակ տապալված  նախագահների օտարերկրյա գաղտնի հաշիվները բացահայտող   ՄԱԿ-ի աշխատակիցներն այդ գումարի անդորրագիր են փոխանցել երկրի ներկայիս նախագահ Մոնսեֆ Մարզուկիին: Գումարները պահ էին տրված լիբանանյան բանկին` նախկին նախագահի կնոջ անունով:

Բեն Ալին ստիպված էր Թունիսից փախչել 2011թ., ժողովրդական ապստամբությունից հետո, որից էլ Մերձավոր Արևելքում սկիզբ առան հեղաշրջումները:

Դիտվել է 1437 անգամ:
Print Friendly

Leave a Reply