Ըստ Սելահադդին Դեմիրթաշի՝ Թուրքական սահմանադրության մեջ պետք է նշվեն թուրք ազգը կազմավորող տարրերը՝ թուրքեր, քրդեր, հայեր, չերքեզներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 9:29

Թուրքիայի Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության նախագահ Սելահադդին Դեմիրթաշը «CNN Türk»-ում մասնակցել է Ահմեդ Հաքանի «Չեզոք գոտի» հաղորդմանը, որի ընթացքում նա անդրադարձել է կարևոր հարցերի: Ահա «Ակօս»-ը ներկայացնում է Դեմիթաշի կարևոր հայտարարությունները.
-Իմրալը կղզուց կամ նամակ, կամ էլ կոչ է գալու: Այդպես կսկսվի հետ քաշվելու գործընթացը:
-Երբ Քանդիլի շրջանում տեղակայվածները հետ քաշվեն, այնտեղ այլևս վտանգավոր տարր չի մնա:
-Թուրքիայի 100 տարվա խնդիրը լուծման մակարդակի է հասնում, իսկ մայր ընդդիմությունը ասում է «ես նեղացել եմ, չեմ կարող խաղալ»:
-Կազմավորված «Գիտնականների հանձնաժողովը» մեր ցանկություններին չի համապատասխանում:
-Սահմանադրության մեջ թող սահմանվի, թե թուրքական ազգը ինչ տարրերից է բաղկացած, թող ասվի, որ թուրք ազգը կազմված է թուրքերից, քրդերից, հայերից, չերքեզներից:

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply