Մարկ Ցուկերբերգը քաղաքական իր կուսակցությունն է ստեղծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 10:05

Facebook –ի ղեկավարի գլխավորած քաղաքական կուսակցությունը կզբաղվի կրթության ու արտագաղթի հարցերով: Երեկ  նա հայտնել է  քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին, որը FWD.us. անունն է կրում: Այն լրիվ կարդացվում է “forward us”, ինչը կարող է  թարգմանվել ` “առաջ` մեզ հետ” կամ “մեզանից առաջ”:

Իր կուսակցության գլխավոր նպատակը, ըստ Ցուկերբերգի, դպրոցական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում  օրենսդրական բարեփոխումներն են: “forward us” նաև կիրականացնի տեխնոլոգիական ուսումնասիրությունների ֆինանսավորում ու կզբաղվի գիտական նախագծերում ներդրողներ ընդգրկելով:

Նոր կուսակցությունը կզբաղվի նաև արտագաղթողների խնդիրներով: Նա խոստացել է միջոցներ ձեռք առնել այլ երկներից երիտասարդ  գիտնականների քաղաքացիություն ստանալու համար:

“Մեր միգրացիոն քաղաքականությունն ահեթեթ է, հաշվի առնելով, որ մեր ժողովուրդը ընդհանրապես միգրանտներից է կազմված: Ու տվյալ պահին այն չի համապատասխանում մեր ժամանակակից աշխարհի պահանջին”,-գրում է Ցուկերբերգը:

Նրա ծնողները ևս միգրանտներ են : Նա պատմել է, որ մոտ ժամանակներում ինքը և իր  համախոհները նոր օրինագիծ կստեղծեն, որը կօգնի փոփոխելու ԱՄՆ միգրացիոն քաղաքականությունը:

“Մենք առաջարկում ենք միգրացիոն քաղաքականության համալիր բարեփոխում, որը ներառում է խիստ հսկողություն սահմանին, ու դրա հետ քաղաքացիություն ստանալու  ուղի բացում: Դա թույլ կտա ներգրավելու ամենատաղանդավոր և աշխատասեր մարդկանց` անկախ նրանց ծնվելու երկրից”,-հայտնել է Ցուկերբերգը:

Նոր շարժմանն են անդամագրվել նաև մյուս համացանցային ընկերությունների ղեկավարները, այդ թվում`Linkedin Corp- ղեկավար Ռիդ Հոֆմանը, Yahoo! –ի տնօրեն Մերիսա Մեյերը, սոցիալական Causes.com  ցանցի հիմնադիր Ջո Գրինը, Google-ի ղեկավար Էրիկ Շմիդտը:

Դիտվել է 1688 անգամ:
Print Friendly

Leave a Reply