Թուրք-մոնղոլական հարաբերությունները զարգացման հեռանկարներ ունեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 9:27

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրողանը պաշտոնական այցով գտնվում էր Մոնղոլիայում: Մայրաքաղաք Ուլան Բատորում Էրդողանը հանդիպել է Մոնղոլիայի վարչապետի հետ: Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետը , հիշեցնելով, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 36 մլն դոլար է կազմում, նշել է, որ իրենք նպատակ ունեն 2015 թվականին այն հասցնել 250 միլիոնի: Էրդողանի խոսքերով՝ դեպի Մոնղոլիա «Turkish Airlines» ընկերության չվերթների սկզբի հետ մեկտեղ երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություն առաջացավ: Ներկայումս շաբաթական երեք թռիչք է իրականացվում, սակայն նախատեսվում է այն հասցնել յոթի, ինչպես նաև ներառել երեք բեռնափոխադրիչ չվերթ:
«Anadolu» գործակալությունը հայտնում է, որ Էրդողանը վստահ է, որ Մոնղոլիա կատարած իր այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նա նշել է, որ վիզային համակարգի դյուրացմամբ կաճի առևտրա-տնտեսական և մշակույթային փոխանակումը:

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply