Կրիշտիանո Ռոնալդուի ադանացի նմանակի արկածները (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 9:20

Օրերս կայացած «Գալաթասարայ»-«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային հանդիպումից հետո Կրիշտիանո Ռոնալդուի ադանացի նմանակը՝ Գյոքմեն Աքդողանը զավեշտալի իրավիճակում է հայտնվել: Խաղից հետո Գյոքմենը մոտեցել է Ռոնալդուին և որպես նվեր վերցրել նրա մարզաշապիկը: Այս հանգամանքը գրավել է երկրպագուների ուշադրությունը: Նրանք փորձել են խլել մարզաշապիկը Գյոքմենի ձեռքից և վերջինիս միայն ոստիկաններն են փրկել: Թուրքական «Haberler»-ը գրում է, որ նրանք Ռոնալդուի մարզաշապիկը մեկ օրով իրենց հսկողության տակ են առել:
Գյոքմենը այսօր հետ է վերցրել իր նվերը և պատմել տեղի ունեցածի մասին: «Գնացի վերցրեցի Ռոնալդուի չարաբաստիկ մարզաշապիկը: Ինձ տեսնելով շատ զարմացավ և շապիկն ինձ տվեց: Հետո զղջացի, որ այն վերցրել եմ: Հետևիցս երկրպագուների մի մեծ խումբ էր ընկել: Ինձ քաշքշում էին, ուզում էին խլել շապիկը»,-պատմել է Գյոքմենը: Այժմ նա արդեն հետ է վերցրել Ռոնալդուի մարզաշապիկը և խնամքով պահում է այն:

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply