Ֆինլանդիան ներողություն է խնդրել սխալմամբ Վլադիմիր Պուտինի անունը հանցագործների ցուցակում գրանցելու համար (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 9:12

Ֆիննական ոստիկանությունը ներողություն է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից նրա անունը սխալմամբ հանցագործների գաղտնի ցուցակում ներառելու համար:
Երկրի առաջին դեմքը կձերբակալվել է հենց Ֆինլանդիայի սահմանի վրա, եթե փորձեր մտնել այդ երկիր՝ այն բանից հետո, երբ նրան գրանցել էին հանցագործների ցուցակում՝ ռուսական Գիշերային գայլեր մոտոցիկլիստների բանդայի հետ կապեր ունենալու համար:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ Պուտինը անձամբ ոչ մի հանցագործություն չի գործել Ֆինլանդիայում և նրա անունը հեռացվել է հանցագործների ցուցակից, իսկ այժմ հետաքննություն է իրականացվում պարզելու համար, թե ինչպես է նրա անունը հայտնվել այդ ցուցակում:
Այսօր երեկոյան Ֆինլանդիան անմիջապես հեռացրել է Պուտինի անունը այդ ոչ հրապարակային ցուցակից և հայտնել, որ միջադեպը պատահական է եղել:
Ներքին գործերի նախարար Պաիվի Ռասանեն իր հայտարարության մեջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից անկեղծ ներողություն է խնդրել սխալ գրանցման համար:
Սակայն այդ սխալը, ինչպես երևում է, այնքան էլ չի անհանգստացրել նախագահին, քանի որ այսօր հրապարակվել են նրա նկարները իր շների հետ ձյան մեջ գլորվելիս:
Պարբերաբար հրապարկվում են Պուտինի լուսանկարները տարբեր գործողություններ կատարելիս՝ առանց վերնաշապիկի ձկնորսության գնալիս կամ սառույցով պատված գետի մեջ ընկղմվելիս:
Այս վերջին լուսանկարներում կարելի է տեսնել, թե ինչպես է Պուտինը՝ ռուսական հայրենասիրական կարմիր և սպիտակ գույներով ձնային համազգեստով և տաք մորթե գլխարկով, իր տնային կենդանիների հետ հանգստանում Մոսկվայի մոտակայքում գտնվող անտառում:

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply