Չինաստանը ինը մարդու մահվան պատճառ դարձած թռչնագրիպի համաճարակի բռնկման մեջ մեղադրում է Միացյալ նահանգներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 9:07

Չինացի ռազմական պաշտոնյան մեղադրել է ԱՄՆ-ի կառավարությանը Չինաստանում վերջերս բռնկված թռչնագրիպի վարակի համար՝ այն անվանելով գաղտնի կենսաբանական հարձակում:
Ժողովուրդների ազատագրական բանակի ավագ գնդապետ Դայ Սյուն շաբաթ օրը կատարած իր բլոգային գրառման մեջ հայտնում է, որ Ամերիկան որպես կենսաբանական պատերազմի նշան Չինաստան է ներմուծել H7N9 թռչնագրիպը:
Չինական Twitter-ի նման միկրոբլոգինգային կայքում արված գրառման մեջ գնդապետը նաև հայտնում է, որ այդ թռչնագրիպի համաճարակը շատ նման է 2003թ-ին երկրում ծայր առած թռչնագրիպի վարակին, որը նույնպես ստեղծվել էր ԱՄՆ-ի կողմից որպես կենսաբանական զենք:
ԱՄՆ-ն հերքել է այդ տեղեկությունները: Պետդեպարտամենտի խոսնակ Ջեյսոն Ռեբհոլզը Washington Free Beacon-ին հայտնել է, որ այդ պնդումները սուտ են:
Ըստ Ազգային առողջապահության և ընտանիքի պլանավորման հանձնաժողովի ողջ արևելյան Չինաստանում թռչնագրիպի հաստատված 33 դեպքերից մահացել է ինը մարդ: Պետական լրատվամիջոցները տվյալներով թռչնագրիպի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի առաջիկա ամիսների ընթացքում:
Չինական ոստիկանությունը վերջերս ձերբակալել է 10 մարդու H7N9 թռչնագրիպի վերաբերյալ ասեկոսեներ տարածելու համար՝ չնայած թռչնագրիպից մահացությունների թիվը շարունակաբար աճում է:

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply