Ադանայի ուսանողության 70 տոկոսը Թուրքիայի փոքրամասնություններին դավաճան է համարում` առաջնորդվելով «թուրքի համար թուրքից բացի այլ բարեկամ չկա» սկզբունքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 9:02

Թուրքիայում «Կրթություն-Դու» նախաձեռնության հոկտեմբերի 5-ին պլանավորվող «Ժողովրդավարական կրթության համաժողովի» նախապատրաստական աշխատանքների համար հիմնված «Դասագրքերի ուսումնասիրման կոմիտեն» առօրյա հարցերի վերաբերյալ հարցաթերթիկներ է պատրաստել և բաժանել ուսանողներին ու դասախոսներին: «Doğan» լրատվական գործակալությունը ներկայացնում է Ադանայում հարցման արդյունքները, որոնք շատ հետաքրքիր են եղել:
Այսպես հարցվածների 62 տոկոսը թուրքերին հերոս ու զինվոր ժողովուրդ է համարում, 36 տոկոսը կարծում է, որ լավ կրթությունը ավելի շատ գործում է տղամարդկանց շրջանում: Կրթության վերաբերյալ հարցերի պատասխաններից պարզ է դարձել, որ ուսանողների 43 տոկոսի կարծիքով դասագրքերում քիչ է շրջանառվում կանանց և տղամարդկանց հավասարության թեման, 37-ի համար այն բավարար է, իսկ 20-ը հավատում է, որ այս հարցին ավելի շատ տեղ կհատկացվի:
Հետաքրքրական են հարցման արդյունքները կապված կրոնական հարցերի և ազգային փոքրամասնությունների հետ: Հարցման մասնակիցների 71 տոկոսը գտնում է, որ այն դասարանում, որտեղ մուսուլման չհանդիսացող ուսանողներ կան, իսլամի գովերգումը և ընդհակառակը մյուս կրոնների նվաստացումը հակասում է մարդու իրավունքներին, իսկ 68 տոկոսը մարդու իրավունքների ոտնահարում է համարում միասեռական ուսանողներին ծաղրելը:
Հարցմանը մասնակցած 800 դասախոսի և 1066 ուսանողների 70 տոկոսը հավատում է, որ Թուրքիայում ապրող հայերի, հույների ու հրեաների մի մասը հարմար առիթի դեպքում աշխատելու է վնաս հասցնել երկրին, իսկ 51 տոկոսը գտնում է, որ «թուրքի համար թուրքից բացի այլ բարեկամ չկա»:

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply