Իրանցի գիտնականը պնդում է, որ ստեղծել է ժամանակի մեքենա, որը կարող է կանխատեսումներ կատարել միայն առաջիկա ութ տարվա կտրվածքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 8:57

Իրանցի գիտնականը պնդում է, որ ինքը ստեղծել է ժամանակի մեքենա, որը հնարավորություն է տալիս 98 տոկոս ճշտությամբ կանխատեսել ապագան:

Ալի Ռազեխին հայտնում է, որ սարքը հինգից ութ տարվա կտրվածքով կարող է թղթի վրա տպել ցանկացած անձի ապագան՝ նրա մատնահետքը կարդալուց հետո:

Ըստ նրա՝ քանի որ Իրանի միջուկային ծրագիրը այդքան մեծ հուզումներ է առաջացրել ամբողջ աշխարհում երկիրը կարող է օգտագործել իր գյուտը ապագա ռազմական կոնֆլիկտները և նավթի ու արտարժույթի գնային տատանումները կանխատեսելու համար:

Նա նշում է, որ սարքը ունի նոթբուքի չափեր և աշխատում է ալգորիթմերի բարդ համակարգով, որը նա ստեղծել է 10 տարվա ընթացքում, սակայն նա իր գյուտի մասին ռեալ մանրամասներ չի հայտնել:

Գիտնականը հայտնում է, որ սարքը ոչ թե մեզ կտեղափոխի  ապագա, այլ ապագան կբերի մեզ մոտ:

Ռազեխին, որը իր անվան դիմաց ունի 179 գյուտեր, քննադատվել է իր ընկերների և ընտանիքի անդամների կողմից՝ իրեն աստծու տեղը դնելու փորձի համար: Սակայն նա նշում է, որ իր գյուտը ամենևին էլ չի ընդդիմանում իրենց կրոնական արժեքներին՝ ավելացնելով, որ ամերիկացիները միլիոնավոր դոլարներ են ծախսում նման սարք ստեղծելու համար, ինչը ինքը արդեն ստեղծել է:

Իրանը վերջին ամիսների ընթացքում ծիծաղի առարկա է դարձել, իր կեղծ տեխնոլոգիական նվաճումները ցուցադրելու համար:

Փետրվարին երկիրը ցուցադրեց ռազմական ինքնաթիռ, որը մասնագետների պնդմամբ երբեք օդ չի բարձրացել՝ չնայած հրապարակվել էին դրա լուսանկարները՝ Իրանի լեռների վրայով թռչելիս, որոնք արվել էին Photoshop-ի միջոցով:

Քննադատները նաև կարծում են, որ Իրանը կեղծում է կապիկին տիեզերք ուղարկելու և ետ ընդունելու փաստը, քանի որ այն կապիկը, որ ուղարկվել էր տիեզերք և այն կապիկը, որը հետո ցուցադրվեց միանգամայն տարբեր էին:

 

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply