Մուրադը կմրցի Հոպկինսի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 12, 2013 0:16

Կիսածանր քաշային կարգում IBF վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Բեռնարդ Հոպկինսը կմրցի Գերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող  Կարո Մուրադի հետ: 48-ամյա ամերիկացի Հոպկինսը հայտնել է, որ հանդիպումը հավանական է կայանա  հուլիսին կամ օգոստոսին։ Հնարավոր  է որպես մրցավայր ընտրվեն  Նյու Յորքի կամ Ատլանտիկ Սիթիի ռինգերը։

Մուրադն անցկացրած 27 հանդիպումից  25-ում հաղթել է մրցակիցներին, մեկ պարտություն է կրել և մեկ անգամ ոչ-ոքի արդյունքով բավարարվել: Հոփկինսն 53 մրցամարտից պարտվել է 6-ում և երկու անգամ ոչ- ոքի է ավարտել հանդիպումը:

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply