Հայաստանի ծանրորդներն առանց մեդալի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 12, 2013 0:00

Տաշքենդում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 69 կգ քաշային կարգում  Հայաստանը ներկայացրին Ժորժ Եղիկյանն ու Արթուր Սարգսյանը: Նրանք անմասն մնացին խաղարկված պարգևներից:

Պոկում վարժությունում Եղիկյանը,  բարձրացնելով 125 կգ, զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Սարգսյանը 123 կգ արդյունքով 7-րդն էր: Եղիկյանը հրում վարժությունում գլխից վեր պահեց 155 կգ-ոց ծանրաձողը, իսկ Սարգսյանը բարձրացրեց 152 կգ: Մեր մարզիկները գրավել են համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերը:

Երկամարտում Եղիկյանը 280 կգ արդյունքով  5-րդն էր, իսկ Սարգսյանը՝ 275 կգ արդյունքով 7-րդն էր:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply