Իրանցի գիտնականը ժամանակի մեքենա է հայտնաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 21:30

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ապրող գիտնական Ալի Ռազեգհին, ով տնօրինում է Ռազմավարական հայտնագործությունների կենտրոնը, մի մեքենա է ստեղծում, որի շնորհիվ ընդամենը մեկ հպումով հնարավոր կլինի գրավոր տեղեկություններ ստանալ ապագայի վերաբերյալ: Նա ընդգծելով, որ համակարգը աշխատում է բարդ ալգորիթմային համակարգով, նշել է. «Արդեն 10 տարի է, ինչ այս նախագծի համար եմ աշխատում: Հայտնագործածս սարքը մի համակարգչի չափ է: Օգտագործողին կարող է մանրամասներ հաղորդել այն մասին, թե ինչ է լինելու 5-8 տարի հետո: Այն ոչ թե ձեզ է տանելու ապագա, այլ ապագան բերելու է ձեզ մոտ»:
«Radikal»-ը գրում է, որ Ռեզեգհիի ընկերներն ու հարազատները նրան մեղադրել են «Աստծու հետ կատակելու» մեջ: Սակայն աննախադեպ հայտնագործության հեղինակը պնդում է, որ իր գործը չի վնասում կրոնական արժեքներին: 27 տարեկան երիտասարդ գիտնականը նշում է, որ այս հայտնագործությունը օգտակար կլինի նաև Իրանի համար, քանի որ տեղեկություն կհաղորդի ապագա պատերազմների մասին: «5 տարի հետո իրականացվող պատերազմները նախապես տեսնելը կարևոր աղբյուր կլինի, որպեսզի մեր երկիրը պատրաստվի»,-նշել է Ռազեգհին:
Չնայած նախագծի բացառիկությանը՝ 179 տարբեր հայտնագործությունների հեղինակ երիտասարդ գիտնականը առայժմ խուսափում է ներկայացնել իր նախագիծը՝ վախենալով, որ չինացիները այն գողանալով միլիոնավոր օրինակներով կարտադրեն:

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply