Կանադան խախտում է դիվանագիտական տաբուն՝ արևելյան ում անցկացնելով Իսրայելի հետ բանակցություններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 20:59

Այս շաբաթ արևելյան Երուսաղեմում Կանադայի արտգործնախարար Ջոն Բեըրդը հանդիպել է Իսրայելի նախարարին: Այս քայլով Բեըրդը խախտել է դիվանագիտական տաբուն:
Բեըրդը հանդիպել է արդարադատության նախարար Ցիպի Լիվնիի հետ արևելյան Երուսաղեմում գտնվող նրա գրասենյակում: Նախկինում այցելող դիվանագետները խուսափում էին այսպիսի հանդիպումներից, քանի որ վերջինս կարող է դիտարկվել, որպես արևելյան Երուսաղեմը Իսրայելին միացման ճանաչում:
Իսրայելա-կանադական հարաբերություններով զբաղվող ՀԿ-ի անդամը Հաարեց թերթի հետ հարցազրույցում ասել է, որ սա քաղաքական նպատակ հետապնդող դիտավորյալ քայլ էր:
Իսրայելը գրավել է Երուսաղեմի արևելյան հատվածը 1967թ վեցօրյա պատերազմում, ապա միացրել իր տարածքին: Մինչ այժմ միացումը միջազգայնորեն ճանաչում չի ստացել:

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply