Իրանի միջուկային նախկին բանագնացը կմասնակցի նախագահական ընտրություններին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 20:44

Իրանի միջուկային նախկին բանագնաց Հուսան Ռովհանին հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրել է իր թեկնածությունը:
2003 և 2005թթ Ռովհանին նախագահել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ ուրանի հարստացման կանխման մասին բանակցությունները:
Ահմադինեջադի նախագահության ընթացքում հրաժարական է ներկայացրել: Միջուկային գործունեությունը վերսկսվել է և նա ծաղրի է ենթարկվել չափից ավելի զիջող լինելու համար:
Հունիսի ընտրությունները առաջինն են 2009թ-ից ի վեր, երբ ընդդեմ Ահմադինեջադի վիճահարույց վերընտրմանը բռնկվեցին զանգվածային ցույցեր:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply