Ստամբուլում տեղի է ունենալու “Սիրիայի բնակչության բարեկամների” հերթական հանդիպումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 20:34

“Սիրիայի բնակչության բարեկամների” հերթական հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում` Ստամբուլում, ապրիլի 20-ին: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հաղորդում է թուրքական “Անադոլու” գործակալությունը:

Թուրքիայում քննարկվելու է Սիրիայի ապագան և այն կարևոր քայլերը, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել երկրի կայունացման համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։

Դավութօղլուն հաստատել է, որ հանդիպմանը մասնակցելու է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

“Սիրիայի բնակչության բարեկամների” հավաքին մասնակցելու են ներկայացուցիչներ աշխարհի 11 երկրներից՝ ԱՄՆ-ից, Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Քաթարից, Հորդանանից, Սաուդյան Արաբիայից։

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply