Ռուսաստանից հետո Թուրքիայի քաղաքացիները ամենաշատն են դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան.Սադուլլահ Էրգին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 20:30

Թուրքիայի քաղաքացիները Ռուսաստանի քաղաքացիներից հետո ամենաշատն են դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան(ՄԻԵԴ): Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը, հաղորդում է թուրքական “Միլլիյեթ” թերթը:
Ըստ թուրք նախարարի` 2013թ. հունվարի 31-ից ՄԻԵԴ-ում  Թուրքիայի դեմ  ներկայացվել  է 16 հազ. 700  հայց, որը կազմում է ընդհանուր հայցերի 13,2 %-ը: 1959թ.-ից ի վեր Թուրքիայի դեմ ընդունվել է 2.521 խախտման որոշում:
Ըստ Սադուլլահ Էրգինի` “Դատական 4-րդ փաթեթի” ընդունումը կնպաստի Թուրքիայում  մարդու իրավունքների և խոսքի ազատության ապահովմանը:

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply