Դեռահասները վերադարձրել են գնացքում գտած թղթադրամով լի պայուսակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 18:15

Հինգշաբթի Նորվեգիայի լրատվամիջոցները հայտնել են, որ երկու դեռահասները վերադարձրել են գնացքում թողած ծեր ուղևորի 62  հազար եվրո (81,500 դոլար) գումարը:

Գումարը երեխաները գտել են չորեքշաբթի Օսլոյից Նորվեգիայի հարավարևելյան փոքր քաղաք տանող գնացքի նստատեղի վրա:

«Երբ բացեցի պայուսակը, առաջինը ինչ տեսա, թղթադրամների կապոցներն էին»,-ասել է 16-ամյա Բենեդիկը:

Առաջինը, ինչ մտածել է տղան, ոստիկանություն զանգահարելն էր:

Պայուսակը զննելուց հետո  երեխաները գտել են մոտավորապես 70-ամյա տղամարդու անձնագիր:

Ոստիկանությունը տեղյակ չէ`  արդյոք դեռահասները ստացել են պարգևատրում բարի կամք դրսևորելու համար:

Դիտվել է 1677 անգամ:
Print Friendly

Leave a Reply