Google Street View-ն նկարել է Ավստրալիայի փողոցներից մեկում սեքսով զբաղվող զույգին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 18:11

Հինգշաբթի սոցալական ցանցերում տարածվել է Google Street View-ում հայտնված ավստրալացի սիրահար զույգի նկարը, ովքեր սիրով էին զբաղվում Հարավային Ավստրալիայի Կեիթ քաղաքից դուրս գտնվող մայրուղու մոտակայքում:

Տեսարանը, որը գրաքննվել է Google-ի կողմից, պատկերում է զույգին` հենված արծաթափայլ սեդանի կապոտին: Տղամարդու անդրավարտիքն իջեցված է, իսկ կինը ձեռքով ողջունում է  Street View մեքենային:

Նկարը առաջին անգամ տեղադրվել է Reddit սոցալական ցանցում: Benxology անվամբ օգտատերերը ասել է, որ պատկերված զույգը  ինքն է և իր կինը:

«Մենք Google-ի մեքենան մի քանի տարի առաջ տեսել ենք Ադելաիդե գնալուց: Ես արագացրի մեքենայիս ընթացքը, այնուհետև գարեջուրը ձեռքիս կեցվածք ընդունեցի»,- ասել է նա:

Նա նաև հավելել է, որ ավելի ուշ ստուգել է համացանցում, արդյոք իր նկարը տեղադրվել է, սակայն ոչինչ չի գտել:

Դիտվել է 2584 անգամ:
Print Friendly

Leave a Reply