«Պատմության 36 պահապանները» ֆիլմի ցուցադրություն Թբիլիսիում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 11, 2013 18:01

Հայ գրատպության 500 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպանությունը ապրիլի 10-ին Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կազմակերպեց «Պատմության 36 պահապանները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Թբիլիսիի հայ համայնքի հասարակական, մշակութային եւ արվեստի բնագավառի գործիչներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայկական կրթօջախների սաներ:
Տեղեկանք. «Պատմության 36 պահապանները» գիտահանրամատչելի, ճանաչողական, վավերագրական ֆիլմ է` համեմված գեղարվեստական լուծումներով: Ֆիլմը տալիս է բովանդակ եւ ամբողջական տեղեկություններ Մեսրոպ Մաշտոցի կյանքի, աշխատանքների, հայոց պատմության ամենակարեւոր էջերից մեկի` հայոց գրերի ստեղծման մասին՝ բացահայտելով մինչ օրս անհայտ հետաքրքիր փաստեր հայկական տառերի վերաբերյալ:
Ֆիլմի ռեժիսորը Հրաչյա Վարդանյանն է, ով ուսում է ստացել Հոլիվուդում` սովորելով այնպիսի հանրաճանաչ կինոռեժիսորների մոտ, ինչպիսիք են Քուենտին Տարանտինոն եւ Մարտին Սկորսեզեն: «Պատմության 36 պահապանները» ֆիլմը հեռարձակվել է նաեւ BBC հեռուստաընկերության կողմից: Այն 2010թ. Կաննի կինոփառատոնի ընթացքում 10 ամենադիտված ֆիլմերից մեկն է եղել եւ կինոփառատոնի 9000 ֆիլմերից հայտնվել է վավերագրական ֆիլմերի լավագույն հնգյակում:

Դիտվել է 1987 անգամ:
Print Friendly

Leave a Reply