Մամեդյարովը արձագանքել է ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին բանաձևին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 18:01

Անդրադառնալով ԱՄՆ Մեյն նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձևի ընդունմանը` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը  հայտարարել է, որ այդ քայլը վնասելու է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

“Այդ որոշումները չունեն որևէ իրավական հետևանք և դժվար թե նպաստեն ադրբեջանահայկական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ ամենի ետևում կանգնած է ԱՄՆ-ի հայկական համայնքը: Նրանք այդկերպ ցանկանում են տպավորություն ստեղծել, թե  ինչ-որ մեկը ցանկանում է ճանաչել անկախությունը: Մյուս կողմից նրանք պետք է հասկանան, որ այդ մոտեցումը չի կարող նպաստել հակամարտության կարգավորմանը”,- ասել է Մամեդյարովը:

Նշենք, որ երեկ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի Մեյն նահանգի  օրենսդիր մարմինը ընդունել  է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին բանաձև:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply