1000-ից ավելի ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներ անհայտ կորած են համարվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 11, 2013 17:57

Այսօր գերիների միջազգային օրն է: «Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների հետևանքով 1000-ից ավելի ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներ անհայտ կորած են համարվում, որից 400 անհայտ կորածները ՀՀ քաղաքացիներ են, նրանք եղել են ազատամարտիկներ, զինվորականներ, ինչպես նաև խաղաղ բնակիչներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Ռիմա Առաքելյանը:

Վերջինիս խոսքով՝ նշված 1000 անհայտ կորածներից 90-ը ողջ են, և այսօր առաջնային խնդիրներից մեկը նրանց ետ վերադարձնելն է, անգամ գերության մեջ մահացածների աճյունները ետ չեն տալիս, – ընդգծում է Ռիմա Առաքելյանն ու հավելում, որ Ադրբեջանը չի համաձայնում տղաներին ետ վերադարձնել՝ պատճառաբանելով, որ չգիտի, թե որտեղ են թաղված:

Ինչպես պարզվում է այս հարցում անգամ միջազգային բոլոր կառույցների միջամտությունը չի օգնել: «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ խորհուրդ» ՀԿ-ի նախագահը ևս անհայտ կորածի մայր է, իր տղան եղել է «Արաբո» ջոկատի կազմում, 2008թ. նա տեսել է 9 րոպեանոց տեսանյութ, որի մեջ եղել է նաև իր որդին՝ գետնին ընկած:

Անհայտ կորած ազատամարտիկ Նորիկ Մուրադյանի որդին՝ Արտաշ Մուրադյանն էլ իր հերթին նշեց, որ սոցիալական պայմաններից չի դժգոհում, և չի եղել մի դեպք, երբ նա դիմի կառավարությանը և աջակցություն չստանա, միակ բանը, որ ոչ ոք ինձ չի կարող տալ, դա հայրական սերն է:

Պետությունն աջակցում է անհայտ կորածների ընտանիքների անդամներին, նրանց երեխաները բուհում սովորում են անվճար, ընտանիքի անդամները ստանում են պատվո վճար,- նշում է Ռիմա Առաքելյանն ու հավելում, որ իհարկե այդ գումարով լիարժեք պայմաններ չես կարող ապահովվել, սակայն անհայտ կորածի ընտանիքի անդամի համար կարևորը ի՛ր հոր, ի՛ր որդու, ետ վերադարձն է:

«Փաստինֆո»

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply