Ադրբեջանում փակվել է ժողովրդավարական արժեքներ քարոզող համալսարանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 17:57

Ադրբեջանում փակվել է “Ազատ միտք” համալսարանը (Azad Fikir Universiteti):
Համալսարանի ներկայացուցիչներն “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը պատմել են, որ Գլխավոր դատախազության աշխատակիցներն ապրիլի 10-ին անսպասելիորեն հայտնվել են համալսարանում և կապարակնքել բոլոր գրասենյակները՝ առանց որևէ բացատրություն տալու։

Համալսարանի փակման պատճառով բոլոր դասախոսությունները հետաձգվել են։

Համալսարանը հիմնադրվել է 2009թ-ին՝ OL! (Եղիր) երիտասարդական շարժման կողմից։ Համալսարանի նպատակն է երիտասարդների համար պայմաններ ստեղծել, որպեսզի ժողովրդավարական արժեքների մասին գիտելիքներ ձեռք բերեն, ազատ քննարկումներ անցկացնեն:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply