Ճապոնիայում գողացել են 3 հազար դոլար արժողությամբ զուգարանակոնք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 17:02

Ճապոնիայի Կիոտո քաղաքում  ոստիկանությունը զբաղվում է 3000 դոլար արժողությամբ զուգարանակոնքի  գողության գործով: Թանկարժեք սանտեխնիկան անհետացել է քաղաքային պարտեզներից  մեկի կանացի զուգարանից , հաղորդում է RocketNews24-ը:

Ապրիլի 2-ին, առավոտյան ժ. 10-ի կողմերը, անհայտ քաղաքացին  դիմել է իրավապահներին  բողոքելով, որ վայրենիները սպիտակ են ներկել ավտոկանգառներից մեկի լապտերները: Մասնագետները, տեղ հասնելուն պես, պատահական հայտնաբերել են , որ ինչոր մեկը հարևան հասարակական զուգարանից գողացել է բազմաֆունկցիոնալ զուգարանակոնքը:

Ըստ իշխանությունների`  էլեկտրական նստատեղն ու նրա ամրակները անհետ կորել են : Զուգարանում տեղադրված են սարքեր, որոնք կանոնավորում են ջրի հոսքը: Բացի դրանից, զուգարանակոնքն  աշխատում է նաև որպես բիդե և ավտոմատ տաքանում է, ինչի շնորհիվ կարելի է ընտրել անհրաժեշտ ջերմաստիճանը: “Խելացի” զուգարանակոնքը ծածկված է հատուկ հակաբակտերիալ ծածկույթով:

Կողոպտիչը մի նստատեղով չի բավարարվել, նա մյուս խցիկներից նույնպես մի քանի կափարիչ է գողացել: Ընդհանուր վնասը կազմում է 300 հազար ճապոնական իեն (3000 դոլար): Քննիչները նկատել են, որ կողոպուտը կազմակերպել է պրոֆեսիոնալը: Նրանց կարծիքով դիլետանտը  չէր կարողանա այդպես հմտորեն քանդել տեխնիկան: Ենթադրաբար գողը աշխատել է միայն պտուտակով:

Պաշտոնյաներից մեկը խոստովանել է, որ նախկինում երբեք նման դեպքի չի հանդիպել: “Պետք է խոստովանեմ, որ առաջին անգամ եմ լսում զուգարանակոնքի գողության մասին : Զուգարաններում հաճախ են վայրենիները գործում, բայց գողանալ մի ամբողջ բլոկ…Հանելուկ է,  ինչո՞ւ են արել”:

Մինչդեռ, գողության հետ կապված արդեն կատակում են, որ տղամարդը ընտրել է կանացի զուգարանը, քանի որ նրա սանիտարական վիճակը ավելի լավն է:

Պետք է նկատել , որ զուգարանակոնքերը  հաճախ են հետաքրքրում կողոպտիչներին : Ամերիկյան Վիսկոնսի նահանգի  Միլոուկի քաղաքում  մինչև հիմա փնտրում են այն չարագործին, որը տեղական սրճարաններից  և համալսարաններից  գողացել էր 30հազար դոլարի սանտեխնիկա: 

Դիտվել է 2093 անգամ:
Print Friendly

Leave a Reply