Անկարայում և Ստամբուլում կցուցադրվեն օսմանյան սուլթանների ձեռագրեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 16:59

Թուրքիայի կրոնական հարցերի վարչությունը Անկարայում և Ստամբուլում կանցկացնի «Մարգարեն և մարդկային արժանիքը» ծաղկանկար ձեռագրերի ցուցադրություն՝ նվիրված Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվան:

«Anadolu» գործակալությունը գրում է, որ ցուցադրությանը ներկայացված են լինելու իսլամական ձեռագրերի մոտ 100 նմուշ, որոնց  թվում տեղ են գտել այնպիսի բացառիկ գործեր, որոնց հեղինակներ են օսմանյան սուլթաններ Մահմուդ 2-րդը, Սելիմ 3-րդը, Մուրադ 3-րդն ու Աբդուլմեջիթ 1-ինը: Ցուցահանդեսի նմուշները տրամադրել է Ձեռագրագիտական ֆոնդի թանգարանը, Ստամբուլի Թոփքափը նշանավոր պալատը և այլն: Ցուցահանդես բացվելու է վաղը Սուրբ Սոֆիայի թանգարանում և տևելու է մինչև ապրիլի 23-ը:

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply