Մալին Ֆրանսիայի նախագահին նոր ուղտ կնվիրի` կերվածի փոխարեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 16:41

Մալիի իշխանությունները Ֆրանսիայի նախագահ Օլանդին նոր ուղտ կնվիրեն, հայտնել է  Reuters-ը: Առաջին ուղտին կերել էր Տիմբուկտուից մի ընտանիք, որին Օլանդը փոխանցել էր իրեն նվիրած  առաջին ուղտը: Մալիի իշխանությունների ներկայացուցիչներն ասել են, որ այս երկրորդ ուղտն ավելի գեղեցիկ կինի ու մեծ:  Այս անգամ այն կուղարկեն Փարիզ: Պաշտոնյան, որը խնդրել է իր անունը չներկայացնել,  հայտնել է, որ ինքն ամաչում է նախորդ ուղտի պատմության  պատճառով:

Ֆրանսուա Օլանդին  Մալիում ուղտ էին նվիրել ի նշան  երախտագիտության, որ 2013-ին Ֆրանսիայի  զինուժն օգնել էր ազատագրել Տիմբուկտուն  ապստամբ-իսլամականներից: Այն ժամանակ Օլանդը խոստացել էր Փարիզում  պիկ ժամին շրջել ուղտով, սակայն, ի վերջո, ուղտը մնացել էր Տիմբուկտույում մի ընտանիքի մոտ, որի տունը մարտական գործողությունների հետևանքով լրիվ ավերվել էր:

Դիտվել է 1515 անգամ:
Print Friendly

Leave a Reply