Պոռնոաստղ Չիչոլինան ցանկանում է դառնալ հռոմեական պաշտոնյա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 11, 2013 16:26
Մեծերի համար իտալական կինոյի աստղ Իլոնա Շտալլերը, որը ավելի շատ հայտնի է իր կեղծանվամբ`Չիչոլինա, պատրաստվում է մասնակցել Հռոմի տեղական ինքնակառավարման ընտրություններին, որոնք տեղի կունենան մայիսին: 61-ամյա դերասանուհին կմասնակցի իտալական լիբերալ կուսակցության կողմից: Նա ցանկություն ունի աշխատելու մարդու իրավունքների ոլորտում, հաղորդում է Roma Today:
Չիչոլինան հայտարարել է, որ եթե իրեն հաջողվի ընդգրկվել քաղաքային խորհրդի կազմում, ինքը կպայքարի միասեռական ամուսնությունները, մարմնավաճառությունը և թեթև թմրամիջոցներն օրինականացնելու համար: Բացի դրանից, նախկին պոռնոաստղը անհանգստացած է իտալական բանտարկյալների անմխիթար վիճակով:
Սա առաջին դեպքը չէ, որ Շտալլերը իր ուժերը փորձում է քաղաքականության մեջ: 1979թ., երբ նրա կինոկարիերան բարձունքին էր, դերասանուհին մասնակցում էր “Կանաչների” միջոցառումներին: 1987-1992թթ. նա խորհրդարանի պատգամավոր էր “Ռադիկալ” կուսակցությունից: Դերասանուհին աշխատել է ավելի քան 10 օրինագծերի վրա, սակայն դրանցից ոչ մեկը չի ընդունվել: 1991թ. նա հիմնադրել էսեփական “Սիրո կուսակցությունը”:
Այս տարի Չիչոլինան պատրաստվում էր մասնակցել Մոնց քաղաքի քաղաքապետի ընտրություններին, բայց հետո որոշեց մասնակցել Հռոմի ընտրություններին: Անցյալում դերասանուհին առաջարկել է Սադամ Հուսեյինին, Ուսամա բեն Լադենին և Յասեր Արաֆաթին պատերազմ անելու փոխարեն իր հետ զբաղվել սեքսով, սակայն ահարկու քաղաքական առաջնորդները կյանքից հեռացան` այդպես էլ չօգտագործելով հնարավորությունը:






Facebook
Tweet This
Email This Post
