Առաջին տիկինները

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | April 15, 2010 15:23

Սանդրա Ռուլոֆս

Տարվա մեջ կա մի օր, երբ  բոլոր կանայք, գրեթե առանց բացառության, հատուկ ուշադրության են արժանանում:  Խոսքն իհարկե, մարտի 8-ի մասին է: Բայց կան կանայք, ովքեր ողջ տարին են ուշադրության կենտրոնում:

Սվետլանա Մեդվեդևան` Ռուսաստանի նախագահի կինը, 1987-ին  ավարտել է Լենինգրադի  ֆինանսատնտեսական ինստիտուտը`«Ձեռնարկությունների տնտեսական գործունեության վերլուծություն» մասնագիտությամբ, 1993-ին ամուսնացել է Դմիտրի Մեդվեդևի հետ, 1995-ին ծնվել է նրանց որդին, և Սվետլանան զբաղվել է որդու դաստիարակությամբ: Այնուհետև զբաղվել է Ռուսաստանի ու  մի շարք եվրոպական քաղաքների սոցիալ-մշակութային ծրագրերին աջակցելով: 2006 թ. ի վեր նրա նախաձեռնությամբ Իտալիայի Բարի քաղաքում տեղի է ունենում ռուսական մշակույթի փառատոն:

Սվետլանա Մեդվեդևան պատրիարք Ալեքսիյ II-ի օրհնությամբ ստեղծված «Ռուսաստանի աճող սերնդի հոգեբարոյական մշակույթը» ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: 2008-ից  գլխավորում է Ռուսաստանում  «Ընտանիքի, սիրո ու հավատարմության օրը» տոնելու  հասարակական առաջարկ-նախագիծը: 2008-ի դեկտեմբերից ստեղծել ու գլխավորում է «Սոցիալ-մշակութային ձեռնարկների հիմնադրամը»: Տիրապետում է ֆրանսերենին:

Ֆոտոմոդել ու երգչուհի Կառլա Բրունին Ֆրանսիայի 23-րդ նախագահի` Նիկոլյա Սարկոզիի  երրորդ կինն է: Նա 1997-ին թողել է պոդիումը և   հանդես է գալիս որպես երգչուհի: Մինչ նախագահի հետ ամուսնանալը երկու ալբոմ է թողարկել` իր և անգլիալեզու հեղինակների երգերով: 2008-ի հուլիսին, երբ նա արդեն երկրի առաջին տիկինն էր, թողարկվեց նրա երրորդ ալբոմը`«Կարծես ոչինչ էլ չի եղել»: Առաջին երեք օրվա մեջ վաճառվեց 14 100 օրինակ, իսկ

Շանթալ Բիյա

տարեվերջին` 500 000 օրինակ, որոնցից 300 000-ը` միայն Ֆրանսիայում: Կառլա Բրունին հավատացնում է, որ ինքը ապաքաղաքական անձնավորություն է:

Մեծ Բրիտանիայի վարչապետի տիկինը` Սառա Բրաունը, միշտ էլ աչքի է ընկել ժողովրդական բրենդերի (ապրանքանիշերի) նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքով, իսկ հագուստի հարցում հակված է գույների համեստ համադրությանը: Սակայն վերջերս ԶԼՄ-ները նրան մեղադրում են Կառլա    Բրունիին նմանակելու համար ու  նախընտրում է թանկարժեք հագուստը: Սառան հազվադեպ է  հայտնվում հասարակության մեջ ու դժկամությամբ է հարցազրույց տալիս: Նա մի քանի բարեգործական հիմնադրամների հովանավոր է և  մամուլում դրանց նվիրված նյութեր է հրապարակում:

Թագավորական պայծառափայլություն դոնյա Լետիցիա Օրտիս Ռակասօլանոն`  Ավստրիայի արքայադուստրն ու իսպանական գահի ժառանգորդի`

արքայազն Ֆելիպեի կինը, կրթությամբ լրագրող է: 2000-ին նա արժանացել է Մադրիդյան մամուլի ասոցիացիայի պարգևին, որը  տրվում է  մինչև 30 տարեկան լրագրողներին` մասնագիտական նշանակալի ձեռքբերումների համար:

ԱՄՆ նախագահի կինը` 44-ամյա Միշել Օբաման,  իրավունքի դոկտոր է: Նրա ոճը մամուլում հաճախ նմանեցնում են Ժակլին Քենեդիի ոճին: Նախագահական նստավայրի այգում նա իսկական բանջարանոց է ստեղծել, որտեղ աճեցնում է էժան, էկոլոգիապես մաքուր ու համեղ բանջարեղեն: Այս զբաղմունքով էլ նրան համեմատում են Էլեոնորա Ռուզվելտի հետ, ով մեծ դեպրեսիայի ժամանակ իր բանջարանոցն  էր մշակում:

Կանադայի վարչապետի կինը` Լորին Հարպերը, իր  ազատ ժամանակը հատկացնում է լուսանկարչությանը: Նա կրթությամբ լուսանկարիչ-լրագրող է, ունի նաև դիզայներական ընկերություն: Հետաքրքրվում է զարդերի պատրաստմամբ, մոտոցիկլ է վարում  և շատ է սիրում կատուներ: Լորինն իր ամուսնու քաղաքական հայացքների համակիրն է: Ամուսնու քարոզարշավի ժամանակ  նա էր վարում «քարոզչական ավտոբուսը», սակայն երեխաների ծնվելուց հետո, հեռացել է քաղաքականությունից:

Թուրքիայի նախագահի կինն ու երեք  որդիների մայրը` Հայրյուննիսա Գյուլը,

Միշել Օբամա

Թուրքիայի կանանց շրջանում հայտնի է իր  շքեղ գլխաշորերով: Ինչպես գիտենք, մահմեդական խստագույն  ավանդույթները պարտադրում են դրանք: Նրան երբեք չեն հրավիրում կառավարական նստավայր. Թուրքիայում արգելվում է կառավարությունում  և պետական հիմնարկներում իսլամական գլխաշոր կրել: Անցյալ տարի Հայրյուննիսան ուղեկցում էր իր ամուսնուն` Ռուսաստան կատարած այցելության ժամանակ: Ամուսնական զույգը երկու օր անցկացրեց Կազանում:

2008 թ. ֆրանսիական Elle  ամսագիրը Սիրիայի նախագահի տիկնոջը` երեք երեխայի մայր Ասմա Ասադին ճանաչել է  մոլորակի ամենաշքեղ «առաջին լեդի»: Նա հաճախ է հեռուստաէկրաններից ելույթ ունենում, չի խուսափում այս կամ այն իրադարձության կապակցությամբ կարծիքներ  հայտնելուց ու գնահատականներ տալուց:

Հորդանանի թագուհի, 4 զավակի մայր Ռանիան, իրեն համարում է «իսկական արաբ կին», չնայած  արտաքինով արևմտյան սուպերմոդել է: 2003-ին նա թագավորական տիտղոսին ավելացրեց նաև «Էլեգանտության թագուհի -2003» կոչումը: Նա 1995-ին ստեղծված  ոչ կառավարական «Հորդանանի

Մեհրիբան Ալիևա

հիմնադրամ» կազմակերպության ղեկավարն է:  Օգնում է  կանանց` սեփական ներդրումն ունենալու երկրի տնտեսական կյանքում և ստեղծելու նոր ընկերություններ: Նա որոշել է խախտել  այն տաբուները, որոնք արգելում են Հորդանանի հասարակության զարգացմանը: Հադես է գալիս որպես կանանց իրավունքների պաշտպան և ձեռնարկել է երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ պայքարի արշավ:

Կամերունի նախագահի կնոջ`  Շանթալ Բիյայի անունն է կրում   Աֆրիկայում բացված առաջին «Իմունադեֆիցիտի կանխարգելմանը նպաստող միջազգային կենտրոնը»: Նա մի քանի բարեգործական հիմնադրամների հիմնադիր է: Տեղացիների շրջանում նա հայտնի է իր սանրվածքով, որը կոչվում է “banana”:  Բիյան այս սանրվածքն անում է հատուկ միջոցառումների համար: Նա համարվում է նորաձևության օրենսդիր. նրա ոճն այդպես էլ կոչվում է` «Շանթալ Բիյա»:

Էստոնիայի նախագահի տիկինը` Էվելին  Իլվեսը, ձեռներեց է: Մամուլում  պարբերաբար լրատվություն է հայտնվում այն մասին, որ նա շատ գումար է ծախսում մարզումների ու դիմահարդարման վրա: Նա զուտ կանացի հոբբի ունի. զբաղվում է այգեգործությամբ, խոհարարությամբ ու ձեռագործով: Նրա ձեռքով կարված մի քանի հագուստ վաճառվել է բարեգործական նպատակներով կազմակերպված աճուրդներում:

Մեհրիբան Ալիևան ոչ միայն Ադրբեջանի նախագահի կինն է, այլև հասարակական  ու քաղաքական գործիչ. ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր է, ադրբեջանա-ամերիկյան միջխորհրդարանական կապերի գծով աշխատանքային խմբի ղեկավար, Հեյդար Ալիևի անվան ու Ադրբեջանի մշակութային բարեկամների հիմնադրամների նախագահ: Ադրբեջանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահն է,  ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը: Նա ստացել է բժշկական կրթություն. ժամանակին սովորել է

Ադրբեջանի բժշկական համալսարանում, ապա  կրթությունը շարունակել Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայում, որն 1988 թ. ավարտել է կարմիր դիպլոմով:

Վրաստանի  նախագահի կինը` Սանդրա Ռուլոֆսը, 2008-ին է

Լետիցիա Օրտիս Ռակասոլանո

ստացել Վրաստանի քաղաքացիություն և հիմա Վրաստանի ու Նիդեռլանդների քաղաքացի է: Բացի իր մայրենիից, խոսում է նաև ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն , ռուսերեն, գերազանց տիրապետում է նաև վրացերենին: Փոքրուց երազել է դառնալ գրող և իր պատմվածքները տպագրել է Ardnas Sfoleor կեղծանունով: Եվ պատահական չէ, որ վերջերս գրել է մի գիրք` «Վրաստանի առաջին տիկինը. իդեալիստ կնոջ պատմությունը» վերնագրով:

2010-ի փետրվարի 25-ից Վիկտոր Յանուկովիչի կինը  Լյուդմիլան է Ուկրաինայի առաջին տիկինը: 2004-ին Լյուդմիլա Ալեքսանդրովնան մասնակցել է ամուսնու քարոզարշավին և դրանից հետո քաղաքականությամբ չի հետաքրքրվում: Յանուկովիչն էլ բազմիցս կրկնել է, որ իր կինը  մեծ ուշադրություն է հատկացնում թոռներին, ոչ թե իրեն ու իր կարիերային:

Դիտվել է 3511 անգամ:
Print Friendly

Leave a Reply