Սիրիայում լարված իրադրություն է, կրկին բախումներ են, կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 15:45

Սիրիական Դերա քաղաքի մերձակայքում կառավարական ուժերի և Սիրիայի ազատության բանակի միջև բախման հետևանքով նվազագույնը 42 մարդ է զոհվել: «Anadolu» գործակալությունը հաորդում է, որ Ասադի բանակը տանկային հարձակում է իրակաանացրել Հորդանանի հետ սահմանային կետերում, որոնք գտնվում էին ընդդիմադիրների հսկողության տակ: Տեղեկություն կա, որ կառավարական զորքերը աջակցություն են ստացել նաև օդից:

Այսպես կոչված Ազատ բանակը 13 զոհ է տվել, իսկ կանանավոր զորքերից զոհվել է 7 հոգի, ինչպես նաև 22 քաղաքացի, որոնց թվում կանայք և երեխաներ են եղել:

Տարածաշրջանում դեղորայքի խիստ կարիք կա: Կառավարական զորքերը շարունակում են Դերայի մերձակայքի ռմբակոծումը: Բնակչությունը շտապ լքում է տարածքը:

 

 

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply