Դիարբեքիրը նոր քաղաք կդառնա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 15:43

  Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը Դիարբեքիրը Տիգրիս գետի հետ ամբողջացնող նոր քաղաք է հիմնելու: Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը,  նախարարության փոխանցած տեղեկությամբ քաղաքը վերակառուցվելու է և՛ քաղաքը  վերափոխելու, և՛ վթարային շենքերից ազատվելու համար: Այս նպատակով սկսվել են նախագծման աշխատանքները: Տիգրիսի հետ միավորման գոտում մոտ 500 հազար հոգու բնակության համար նախատեսված շենքեր են կառուցվելու: «Dicle Vadisi» անունով նախագծի համաձայն՝ տարածքում կառուցվելու են կանաչապատ գոտիներ, մեծ հրապարակներ, առողջապահական և կրթական հաստատություններ, առևտրի կենտրոններ:

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply