ԱԺ խմբակցությունները ՏԸՀ անդամներ են նշանակել
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 11, 2013 15:34
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև 2013թ. ապրիլի 10-ը` ժամը 18:00-ն:
Սահմանված ժամկետում ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը նշանակումներ են կատարել բոլոր 464 տեղամասային ընտրական հանձնաժողովներում:
Դիտվել է 1027 անգամ:





Facebook
Tweet This