Փարիզում փակել են Լուվրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 15:29

Ֆրանսիայում գործադուլի պատճառով փակել են ամենահաճախելի թանգարանը: Աշխատակիցները փակել են թանգարանը  գրպանահատների հոսքի պատճառով:

Գործադուլին մասնակցել է 200 աշխատակից,ովքեր պատասխանատու են այցելուների ընդունման ու նրանց անվտանգության համար: Նրանց մի մասը ցույց է կազմակերպել Ֆրանսիայի մշակույթի նախարարության մոտ:  Մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում ու պահանջում խստացնել հսկողությունը: Իսկ Լուվրն առայժշմ փակ է այցելուների առջև:

Ակցիայի մասնակիցները հայտնել են , որ գրապանահատներն իսկական աղետ են դարձել Լուվրի համար: Գողերի թիվն աճում է,  նրանք ավելի ագրեսիվ են դառնում: Ընդ որում, նրանց ձեռքից տուժում են ոչ միայն  թանգարանի այցելուները, այլև աշխատակիցները:

“Գաղտնիք չէ, որ գողերը հիմնականում գործում են այն վայրերում, որտեղ մարդկանց կուտակումներ են, ու Լուվրն էլ այդ իմաստով բացառություն չէ: Սակայն, եթե այդ վրդովեցուցիչ դեպքերն  առաջներում եզակի էին, ապա մեկուկես տարում իրավիճակը լրջորեն վատթարացել է”,-ասում է թանգարանի արհմիության ներկայացուցիչը:

Լուվրի աշխատակցի խոսքով, չարագործներն անվճար մտնում են թանգարան, ընդ որում, ոստիկանները նրանց բաց են թողնում ձերբակալվելուց հաշված օրեր անց:

Դիտվել է 1457 անգամ:
Print Friendly

Leave a Reply