Գյումրիում Արտավազդը խոհանոցային դանակով հարվածել է Մուրադին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 11, 2013 15:24

Ապրիլի 8-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ծնոտի վնասվածքով բուժօգնության է դիմել 1957 թ. ծնված Մուրադ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքն ստացել է իր տնակի մոտ վայր ընկնելու հետևանքով:
Ապրիլի 10-ին պարզվել է, որ տանը, վիճաբանության ժամանակ, Մուրադ Մ.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1951 թ. ծնված Արտավազդ Թ.-ն:
Մուրադ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply