Պատահարներ Ազատության պողոտայում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 11, 2013 15:15

Ապրիլի 10-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2107» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Մերսեդես-Բենց»-ը բախվել է էլեկտրասյանը:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 10-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, ինչի հետևանքով կինը մարմնական վնասվածքներով, իսկ վարորդը ինքնազգացողությունը վատանալու պատճառով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply