Քաղացիները հանձնել են իրենց զենքն ու զինամթերքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 11, 2013 15:18

Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության

Ապիլի 10-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Հին Նորքի ճանապարհին զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 209 փամփուշտ, պահունակի պայուսակ` 4 պահունակով` լիցքավորված 5.45 մմ տ/չ ինքնաձիգի 120 փամփուշտով, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի` 37, 7.62 մմ տ/չ գնդացիրի 85 փամփուշտ, որոնցից 30-ը պահունակով, «Ֆ-1» տիպի 2 նռնակ և նռնակի պայթուցիչ ու 1 պահունակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հերթապահ մասում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Կարգո» համալիրի ուղեփակոցի ցանցե ցանկապատի մոտ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` առանց գործարանային համարի և առանց խզակոթի, ինքնաձիգի 4 պահունակ, որոնցից 2-ը լիցքավորված 5.45 մմ տրամաչափի` 54 փամփուշտներով, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, 7.62 մմ տրամաչափի 50 փամփուշտ և 7.62 մմ տրամաչափի գնդացրի 1 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ներկայացել է ոստիկանություն և հանձնել

Ապրիլի 10-ին, ժամը 19.10-ին, 1969 թ. ծնված Դավիթ Մ.-ն ներկայացել է ոստիկանության Տավուշի բաժին և հանձնել 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 24 փամփուշտ և «ԱԳՍ» տիպի նռնականետի «ՎՕԳ-17» տիպի 6 արկ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Կատարվում է հետաքննություն

Ապրիլի 10-ին, ժամը 10.30-ին, 1962 թ. ծնված Գարիկ Հ.-ն ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին և հանձնել գնդացիրի 7.62 մմ տրամաչափի` 21, 5.45 մմ տրամաչափի` 24, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 2 և խոշոր տրամաչափի 2 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 12.00-ին, 1966 թ. ծնված Մարտիկ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին և հանձնել 16 տ/չ, մեկփողանի որսորդական հրացան:
Կատարվում է հետաքննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 13.00-ին, 1963 թ. ծնված Գնել Պ.-ն ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին և հանձնել 16 տրամաչափի երկփողանի որսորդական հրացան:
Կատարվում է հետաքննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 18.15-ին, 1962 թ. ծնված Ազատ Մ.-ն ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և հանձնել երկփողանի, հարթափող, որսորդական հրացան:
Կատարվում է հետաքննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 18.15-ին, 1962 թ. ծնված Ազատ Մ.-ն ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և հանձնել երկփողանի, հարթափող, որսորդական հրացան:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply