Նետաձգության Հայաստանի չեմպիոնները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 11, 2013 15:14

Ավարտվել է նետձգության ՀՀ առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են ընդհանուր թվով 36 մարզիկներ:

Աղջիներից Հայաստանի չեմպիոն է դարձել Գոհար Շահնազարյանը (մարզիչ՝ Անդրանիկ Շահնազարյան), 2-րդը և 3-րդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են Գոհար Հակոբյանը (մարզիչ՝ Վարդան Ադամյան) և Ռոզա Գրիգորյանը (մարզիչ՝ Բորիս Վասիլյան):

Տղաներից Հայաստանի չեմպիոնի կոչմանն է արժանացել Արշակ Պետրոսյանը (մարզիչ՝ Բորիս Վասիլյան), 2-րդ տեղը գրավել է Վասիլ Շահնազարյանը (մարզիչ՝ Անդրանիկ Շահնազարյան) և 3-րդ տեղը՝ Արամայիս Հայրապետյանը (մարզիչ՝ Բորիս Վասիլյան):

Առաջնության առաջին երկու օրերին մասնակիցները մրցել են Մ-1 վարժությունում, որից հետո նրանք ուժերը չափել են 70 մ (օլիմպիական շրջան) ձևում:

Առաջիկա օրերին նետաձգության Հայաստանի հավաքականը մեկնելու է Ֆրանսիա, որտեղ Ռիոմ քաղաքում ապրիլի 15-21-ը, մասնակցելու է Եվրոպայի Գրան պրիի 1-ին փուլին: Նշենք, որ Եվրոպայի Գրան պրիի 2-րդ փուլը տեղի է ունենալու Հայաստանում՝ մայիսի 27-ից հունիսի 1-ը:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply