Փամբակում այրվել է 1 հա խոտածածկ տարածք և կաղնու 10 ծառ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 11, 2013 15:31

Ապրիլի 10-ին, ժամը 18.21-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի մոտակա սարալանջին այրվում է անտառային տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.52-ին, մարվել` 21.50-ին: Այրվել է 1 հա խոտածածկ տարածք և մասամբ` 10 կաղնու ծառ:

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply