Իոսիպ Բրոզ Տիտոյի ժառանգությունը.մոռացության 33 տարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 11:18

Բելգրադում  պետական սոցիալական հանձնաժողովի անդամները բացել են 1980-ին վախճանված Հարավսլավիայի նախկին առաջնորդ Տիտոյի չհրկիզվող պահարանը: 33 տարի նրա ունեցվածքը պահվում էր Հարավսլավիայի ազգային բանկում:

Թե ինչ կար չհրկիզվող պահարանում` չի ճշգրտվում: Դրանք կարող են լինել անձնական ու պետական  իրեր և ունեցվածք: Սպասվում է, որ չհրկիզվող պահարանի պարունակությունը կցուցակագրվի, որի  համար մոտ 10 օր կպահանջվի: Պահարանի բացման ժամանակ ներկա է եղել 3 մարդ, երկուսը` գործող նախագահի խորհրդականներ և մեկը` նրա քարտուղարության ղեկավարի տեղակալը: Մտադրություն կա Տիտոյի անձնական ունեցվածքը հանձնելու Բելգրադի դատարան, որն էլ կզբաղվի այն ժառանգորդների մեջ բաժանելով:

Իոսիպ Բրոզ Տիտոն սոցիալիստական Հարավսլավիան գլխավորել է 1945-1980-ը անփոփոխ: 1980-ի մայիսի 4-ին նա մահացավ 87 տարեկան հասակում: Նրա մահից հետո հատուկ հանձնաժողով ստեղծվեց, որն էլ  Բելգրադի նրա նստավայրում կնքեց բոլոր իրերը ու հանձնեց Ազգային բանկ` պահպանության: Այդ օրից մինչև հիմա դրանց ոչ ոք չէր դիպել: Կարծիք կա, որ նախկին իշխանությունները կամ լրիվ մոռացել էին նախկին առաջնորդի ժառանգության մասին, կամ էլ  հատուկ այդ թեման չէին շոշափում , քանի որ դա ինչ-որ պետական գաղտնիքի հետ է կապված:

Դիտվել է 1819 անգամ:
Print Friendly

Leave a Reply