Ֆոլքլենդի բնակիչնեը Թետչերի թաղման օրը սուգ են հայտարարելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 10:42

Ֆոլքլենդյան կղզիների բնակիչները Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի թաղման օրը սուգ կհայտարարեն.թաղումը տեղի է ունենալու ապրիլի 17-ին, Լոնդոնում:

Ինչպես հայտնել է Ֆոլքլենդի օրենսդիր ժողովի անդամներից մեկը, կղզու բնակիչները միշտ երախտապարտ կլինեն Թետչերին, որ նա պաշտպանել է կղզիները “Արգենտինայի ներխուժումից”:

Թետչերը վարչապետության տարիներին (1979-1990)   Ֆոլքլենդյան կղզիների համար Արգենտինայի հետ  հակամարտությունը ռազմական եղանակով լուծելու նախաձեռնողն էր: 1982-ի ապրիլին սկսված կռվում 258 մարդ զոհվեց Մեծ Բրիտանիայի կողմից, 649-ը` Արգենտինայի: Հունիսին հակամարտությունն ավարտվեց Բրիտանիայի հաղթանակով: 2013-ին գաղտնազերծված Թետչերի արխիվի փաստաթղթերը վկայում են, որ 1982-ին վարչապետի խորհրդականները հորդորում էին նրան հրաժարվել այդ ձեռնարկից, սակայն, ինչպես փաստաթղթից է պարզ դառնում, չնայած  արտաքուստ թվացող բրիտանական կառավարության  միասնությանը, Թետչերն այդպես էլ միանշանակ աջակցություն չստացավ նույնիսկ  Պահպանողական կուսակցությունից, որին  նաև ինքն էր հարում:

Ներկայում Արգենտինան դեռևս շարունակում է կղզիների կոնֆլիկտն առաջ տանել: Սակայն վերջերս Ֆոլքլենդյան կղզիներում անցկացված հանրաքվեի արդյունքներով, արշիպելագի բնակիչների  98,87%-ը ցանկանում է պահպանել իր կարգավիճակը Բրիտանիայի տարածքում:

Դիտվել է 1852 անգամ:
Print Friendly

Leave a Reply