Տիգրան Սարգսյանը ծանոթացել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերազինման աշխատանքներին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 11, 2013 10:32

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Տիգրան Սարգսյանը շրջել է թատրոնում՝ ծանոթացել կատարված տեխնիկական վերազինման աշխատանքներին:
Տեխնիկական վերազինումն իրականացվել է ավստրիական Waagner-Biro Austria Stage Systems AG ընկերության կողմից` ՀՀ կառավարության աջակցությամբ:
Մասնավորապես, ամբողջովին արդիականացվել է թատրոնի բեմական մեխանիզմը, ներդրվել են ժամանակակից բարձրակարգ լուսային և ձայնային թվային կառավարման համակարգեր, ներկայացումների վիզուալիզացիայի ծրագիր, պրոֆեսիոնալ թվային ձայնագրման ստուդիայի սարքավորումներ: Ամբողջովին փոխվել են բեմի և նվագախմբի 1090 քմ տախտակամածը, դեկորացիոն շարժաձողերը: Տեղադրվել և մոնտաժվել են հիմնական բեմական հարթակի շարժիչները՝ կից փոխանցվող համակարգով:
Ներդրվել են նաև պրոֆեսոիանալ բարձրակարգ բարձրախոսեր, ռադիո համակարգ, հեռուսատեսային մոնիտորներ և այլ սարքավորումներ:
Լուսային և ձայնային ողջ տեխնիկան ներկրվել է Գերմանիայից և Ավստրիայից:
Նախատեսվում է, որ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր գործունեությունը կվերսկսի ապրիլի վերջերից:

Դիտվել է 1870 անգամ:
Print Friendly

Leave a Reply